Վերապատրաստող անձնակազմ

Վերապատրաստող անձնակազմ

Astghik BalayanԱստղիկ Ժորայի Բալայան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

Աշխատում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում որպես գլխավոր մասնագետ:

2009 – 2012 թթ. մասնակցել է Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից հավաստագրված սեմինարների:

Ուսումնասիրություններ է կատարել Մոսկվայի, Թբիլիսիի, Կիևի, Ալմաթիի, Դուբայի միջազգային բակալավրիատի տարրական դպրոցի ծրագիր իրականացնող մի շարք դպրոցներում:

2014 և 2016 թվականներին աշխատել է Ավստրալիայի Սիդնեյ և Մելբուռն քաղաքների, 2015-ին՝ Լոնդոնի հայկական ամենօրյա և մեկօրյա դպրոցների ուսուցիչների հետ:

Հեղինակ է 50-ից ավելի հոդվածների, աշխատանքնային տետրերի, ուսումնաօժանդակ նյութերի ու ձեռնարկների, համահեղինակ է 20-ից ավելի ուսումնական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի:


Վերապատրաստումներ

  • «Ֆինանսական կրթությունը դպրոցում» 2016 – 2017 թթ.,
  • «Կրթության որակ և համապատասխանություն» 2007 – 2011 թթ.,
  • «Մասնագիտական մանկավարժություն» 2007 – 2009 թթ.
  • «Համագործակցային ուսուցում» 2004 – 2006 թթ.

Կապ վերապատրաստողի հետ

Էլ․ հասցե: astghikbalayan@gmail.com

Nune DavtyanՆունե Դավթյան

 

Դասախոս է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Հանրային կառավարում» ամբիոնում:

Աշխատում է դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում որպես դասագրքերի մասնագետ։
1998 – 2015թ․ ղեկավարել է տարբեր ծրագրեր և ենթածրագրեր «Կրթական ծրագրերի կենտրոն»
ԾԻԳ պետական հիմնարկում:

2002-2014թ. մասնակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրված սեմինարների:

1997-1998թ. ՄԱԿ–ի և Համաշխարհային բանկի կրթության ոլորտի փորձագետ է:

Կրթության կառավարման տարբեր հարցերին նվիրված շուրջ 20 հոդվածների հեղինակ է:


Վերապատրաստումներ

  • «ՀՈՒՀ գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման մեթոդական երաշխավորություններ» 2015-2017թ.
  • «Դասղեկների վերապատրաստում» 2016թ.
  • «Դպրոցների զարգացման ծրագրի մշակման մեթոդական երաշխավորություններ» 2016թ.
  • «Ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ» 2010-2012թ.
  • «Գրադարանավարների վերապատրաստումներ» 2010-2011թ.

Կապ վերապատրաստողի հետ

Էլ․ հասցե: davnun2001@yahoo.com