Մեկ երեխա-մեկ համակարգիչ

Մեկ երեխա-մեկ համակարգիչ

Մենք գիտակցում ենք, որ արդի աշխարհում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը դպրոցում հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կրթական համակարգի, այլև տնտեսության և մշակույթի վերընթաց զարգացման համար: Միևնույն ժամանակ, հետամուտ ենք այս գործընթացում առկա սոցիալ – մշակութային ռիսկերի կառավարմանը և գործընթացի նպատակային իրականացմանը: Մեր կողմից մշակված և այժմ իրականացվող «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը ասվածի լավագույն ապացույցներից է:

Մենք ուզում ենք ունենալ բարոյական բարձր նկարագրի և խորը գիտելիքների տեր սերունդ, որը պատրաստ է անմնացորդ ծառայել իր հայրենիքին, սովորել ողջ կյանքի ընթացքում և ստեղծել նոր բարիքներ: Անշուշտ, դա հնարավոր չի լինի առանց ժամանակակից թվային միջոցներին հմտորեն տիրապետելու և էլեկտրոնային ուսումնական ռեսուրսների նպատակային ու արդյունավետ օգտագործման:

Ժամանակի հրամայականը դարձած այդ կարողությունները հնարավորություն կստեղծեն մասնագիտական միջավայրի բարձր գրավչության և նորարարական պոտենցիալի վերահաստատման համար: Ծրագրի բաղկացուցիչ բոլոր օղակների (գույքի տրամադրումից մինչև ուսուցիչների վերապատրաստում և կիրառման ուղեցույցի ներկայացում) կայացումն իրականացվում է Վայոց Ձորի մարզի դպրոցներում:

«Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլը մեկնարկել է Վայոց Ձորի մարզի դպրոցներում 2016թ-ին։ ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 15 արձանագրային որոշման հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի 2016 թվականի հունվարի 15-ի N 07-Ա/Ք հրամանի համաձայն հաստատվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի առաջին դասարանի սովորողներին անվճար համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլը։

Ծրագրի նպատակն է` հանրակրթության կրթության որակի, մատչելիության և արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով։

Փաստաթղթեր

Տրամադրած գրասալիկներ (Ընդամենը 2074)

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց – 225 հատ
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց – 188 հատ
Ագարակաձորի միջնակարգ դպրոց – 43 հատ
Աղավնաձորի միջնակարգ դպրոց – 63 հատ
Աղնջաձորի միջնակարգ դպրոց – 21 հատ
Արենիի միջնակարգ դպրոց – 89 հատ
Արտաբույնքի միջնակարգ դպրոց – 35 հատ
Արփիի միջնակարգ դպրոց – 34 հատ
Գետափի միջնակարգ դպրոց – 66 հատ
Գլաձորի միջնակարգ դպրոց – 79 հատ
Մոզրովի հիմնական դպրոց – 0 հատ
Գողթանիկի հիմնական դպրոց – 10 հատ
Ելփինի միջնակարգ դպրոց – 30 հատ
Եղեգիսի միջնակարգ դպրոց – 17 հատ
Թառաթումբի միջնակարգ դպրոց – 13 հատ
Խաչիկի միջնակարգ դպրոց – 33 հատ
Հերմոնի հիմնական դպրոց – 6 հատ
Հորբատեղի հիմնական դպրոց – 8 հատ
Հորսի հիմնական դպրոց – 0 հատ
Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց – 68 հատ
Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց – 75 հատ
Շատինի միջնակարգ դպրոց – 66 հատ
Չիվայի միջնակարգ դպրոց – 24 հատ
Ռինդի միջնակարգ դպրոց – 44 հատ
Սալիի հիմնական դպրոց – 10 հատ
Վարդահովիտի հիմնական դպրոց – 5 հատ
Վերնաշենի միջնակարգ դպրոց – 22 հատ
Քարագլխի միջնակարգ դպրոց – 27 հատ
Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց – 65 հատ
Ջերմուկի թիվ 3 հիմնական դպրոց – 80 հատ
Վայքի թիվ 2 հիմնական դպրոց – 256 հատ
Ազատեկի միջնակարգ դպրոց – 20 հատ
Արինի միջնակարգ դպրոց – 20 հատ
Արտավանի միջնակարգ դպրոց – 10 հատ
Բարձրունու միջնակարգ դպրոց – 14 հատ
Գնդեվազի միջնակարգ դպրոց – 23 հատ
Գոմքի միջնակարգ դպրոց – 11 հատ
Զառիթափի միջնակարգ դպրոց – 65 հատ
Զեդեայի հիմնական դպրոց – 7 հատ
Խնձորուտի միջնակարգ դպրոց – 26 հատ
Կարմրաշենի միջնակարգ դպրոց – 11 հատ
Հերհերի միջնակարգ դպրոց – 19 հատ
Մարտիրոսի միջնակարգ դպրոց – 21 հատ
Սարավանի հիմնական դպրոց – 7 հատ
Սերսի հիմնական դպրոց – 4 հատ
Ջերմուկի կրթահամալիր – 114 հատ