Կառավարման ավտոմատացված համակարգ

Կառավարման ավտոմատացված համակարգ

Ուսումնական հաստատության պատասխանատուները կարող են տեղափոխվել համակարգ այս կոճակի միջոցով

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշակերտի ԴՏՀՏՇՀ-ի միջոցով հրատարակվող 5-12-րդ դասարանների դասագրքերով ապահովելը մեր գործունեության առանցքային ուղղություններից է: Այն ներառում է դասագրքերի ստեղծման մեխանիզմների մշտական բարելավմանը, գործընթացի ինքնաֆինանսավորման ուղիների մշակմանը, դասագրքերի և էլեկտրոնային դասագրքերի ազգային շտեմարանի ստեղծմանը նպատակաուղղված աշխատանքներ:

Նշված նպատակներն իրագործելու համար որպես հիմնական սկզբունքներ ենք որդեգրել իրական պահանջարկի հիման վրա դասագրքերի հրատարակման գործընթացի կազմակերպումը և ծնողների համար դրանց ներդրումային գումարների մատչելիության ապահովումը:

Դասագրքերի վերարտադրման գործընթացը ինքնաֆինանսավորվող սկզբունքի հիման վրա իրագործելը հնարավորություն կտա ապահովելու դասագրքերի հետագա հրատարակման համար անհրաժեշտ գումարների առկայությունը և անընդհատ վերականգնումը: Ներկայացված ողջ գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով մշակում ենք համակարգեր, որոնք կատարվող աշխատանքները կդարձնեն առավել թափանցիկ և մատչելի:

Կառավարման ավտոմատացված համակարգ